azatutyun.am: ԱՄՆ վարչակազմը ժամանակավորապես սառեցնում է Նիգերի օգնության ծրագրերից մի քանիսը։ Այս մասին նախօրեին ասել է Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավար Էնթոնի Բլինքենը:
«ԱՄՆ կառավարությունը միառժամանակ դադարեցնում է արտաքին օգնության որոշ ծրագրեր», – ասել է պետական քարտուղարը՝ նշելով․ «Նիգերին մարդասիրական և պարենային օգնության հատկացումը կշարունակվի»։
Հուլիսի 26-ին Նիգերի նախագահ Մոհամեդ Բազումի թիկնապահների խումբը նրան գահընկեց է արել և նախագահ է հռչակել խմբի հրամանատար, գեներալ Աբուռահման Տչիանիին: Միջազգային համայնքը դատապարտել է հեղաշրջումը և հրաժարվել է ճանաչել գեներալի լիազորությունները: