Այսօր նախատեսված էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությանը, ինչից հետո միանալու էր շաբաթօրյակին։ Սակայն այն բանից հետո, երբ տեսավ շինարարության հարակից տարածքի աղբը, հայտարարեց, որ այդ պայմաններում չի պատրաստվում շենքի հիմնարկեք անել։
Փաշինյանը օգնականներին հորդորեց հանել մեքենաները տարածքից, վերցրեց ձեռնոցներն ու ավելը, և հենց այդ մասից սկսեց շաբաթօրյակը։