Վրաստանում սողանքի զոհերի թիվը հասել է 22-ի |armenpress.am|

armenpress.am: Վրաստանում փրկարարները սողանքի ևս մեկ զոհի մարմին են հայտնաբերել Ռաչայի բարձրլեռնային երկրամասի Շովի առողջարանի շրջանում։ Տարերային աղետի զոհերի ընդհանուր թիվը հասել է 22-ի։ Իրականացվում են 11 անհետ կորածների որոնումներ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեյմուրազ Մղեբրիշվիլին։

«Մարմին է հայտնաբերվել Ռիոնի (գետի) հունում, և ներկայումս միջոցներ են ձեռնարկվում մարմինը դուրս բերելու համար», – Մղեբրիշվիլիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Փրկարարական ծառայության ղեկավարը հայտնել է, որ մարմինը հայտնաբերվել է տարերքի էպիկենտրոնից 20 կմ հեռավորության վրա։ Մղեբրիշվիլին նաև նշել է, որ որոնումների գոտին ընդլայնվում է, և մեկ օրվա ընթացքում նախատեսվում է հասնել որոնողական աշխատանքների 54-կիլոմետրանոց պարագծին։

Շովիում լայնամասշտաբ սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին: Վնասվել են կամուրջներ, ճանապարհներ, զբոսաշրջային քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը: Մասնագետների նախնական տվյալներով՝ լեռներից իջել է ավելի քան 5 մլն խմ գրունտ։ Աղետի վայրի ընդհանուր մակերեսը կազմել է 26 հա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.