«Ապրելու երկիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունները դիտարկում է որպես երկրում ամբողջական իշխանափոխության կարևոր հանգրվան․ հայտարարություն

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին։

Ամբողջական հայտարարությունը ստորև՝

«Ապրելու երկիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունները դիտարկում է որպես երկրում ամբողջական իշխանափոխության կարևոր հանգրվան։

Գործող իշխանությունը, 2021թ․ թեև ստանալով ընտրողների ձայների մեծամասնությունը, վերջին երկու տարվա ընթացքում իր վարած ներքին և արտաքին քաղաքականությամբ խորացնում է երկրի առջև ծառայած մարտահրավերները, որոնք ունեն հրատապ լուծումների անհրաժեշտություն։

Ակնհայտ է, որ հասարակության ճնշող մեծամասնությունը երկրի ապագան չի տեսնում գործող իշխանության կառավարման ներքո և ակնկալում է խորքային համակարգային փոփոխություններ։

«Ապրելու երկիր» կուսակցությունը Երևանի ընտրություններին մասնակցում է բացառապես հաղթելու նպատակով և այդ հաղթանակից հետո անելու է առավելագույնը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, չնսեմացնելով ընտրությունների «քաղաքային» բաղադրիչը, մենք երևանցիներին ներկայացնելու ենք Երևանի խնդիրների արագ կարգավորման և մայրաքաղաքը եվրոպական մակարդակի քաղաք դարձնելու ամբողջական ծրագիր։

Հայաստանում պետք է տեղի ունենա ամբողջական անցնցում իշխանափոխություն և «Ապրելու երկիր» կուսակցությունը պատրաստ է ժողովրդի վստահությունը ստանալու միջոցով, ստանձնել երկրի ամբողջական պատասխանատվությունը։

Միևնույն ժամանակ, մենք պատրաստ ենք քննարկել Երևանի ավագանու ընտրություններում և հետագայում համագործակցությունը այն ուժերի և անհատների հետ, ում համար ընդունելի են հետևյալ սկզբունքները՝

·    Հայաստանում պետք է տեղի ունենա ամբողջական իշխանափոխություն, բացառվում է իշխող կուսակցության հետ որևէ համագործակցություն,

·    Արցախի հայապատկան մնալու հարցը համարվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր մարտահրավերը և այդ ուղղությամբ Հայաստանը պետք է անի առավելագույնը,

·    Առկա է զրո հանդուրժողականություն կոռուպցիայի, հովանավորչության նկատմամբ և դրանց հետ առնչություն ունեցող և ունեցած անձանց և ուժերի նկատմամբ,

·    Պետական կառավարման համակարգում պաշտոններ պետք է ստանձնեն բացառապես պրոֆեսիոնալները՝ անկախ կուսակցական պատկանելիությունից, քաղաքական գործընթացներին մասնակցությունից, ծանոթ-բարեկամ լինելուց։

«Ապրելու երկիր» կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է «Մենք գիտենք ինչպես» և «Փոխենք ապագան» կարգախոսերով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Ականատեսը» ներկայացնում է օրենքի խախտմամբ փակցված քարոզչանյութերը

Մեղրիում ոռոգման ջրի խնդրի նախնական լուծում կարող է լինել ինքնահոս ջրագծի անցկացումը․ Արմեն Հայրապետյան

Տեղ համայնքում բնակիչները սերմացուի ու վառելիքի խնդիր ունեն․ լավ կլիներ՝ կառավարությունն այս տարի անվճար հատկացներ․ Արգամ Հովսեփյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.