Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանին. անդրադարձ է եղել Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 23-ին ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սքվեչինսկիին: Այս մասին հաղորդում են Ազգային ժողովից:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանի նորամուտը Հայաստան՝ մաղթելով արգասաբեր գործունեություն: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի եւ Լեհաստանի խորհրդարանների ակտիվ փոխգործակցությունը: Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նախորդ ամսին Լեհաստան կատարած իր պաշտոնական այցին՝ այն գնահատելով արդյունավետ եւ կարեւոր: Խոսելով օրենսդիրների միջեւ փոխգործակցությունից՝ անհրաժեշտ է համարվել ամրապնդել խորհրդարանական պատվիրակությունների փոխգործակցությունը միջազգային հարթակներում, մասնավորապես, միմյանց համար զգայուն հարցերում: Հանդիպմանը կարեւորվել է Լեհաստանի հայ համայնքի դերն ու նշանակությունը:

Քննարկվել են տարածաշրջանում գոյություն ունեցող բազմաթիվ անվտանգային մարտահրավերները, Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքները, ինչպես նաեւ անդրադարձ է եղել Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարություններին եւ զինուժի կողմից շարունակական ռազմական սադրանքներին: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանն անչափ կարեւորել է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումն անվտանգության եւ տարածաշրջանում կայունության ապահովման հարցում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արևմուտքը ֆաշիզմի վերակենդանացման ուղղություն է վերցրել»․ Զախարովան արձագանքել է Լեհաստանում ՌԴ դեսպանի վրա հարձակմանը |shantnews.am|

Լեհաստանը 50 միլիոն եվրոյով տուգանել է «Գազպրոմ» ընկերությանը` «Հյուսիսային հոսք-2» նախագծի շրջանակում չհամագործակցելու համար |tert.am|

Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի ու էստոնիայի նախագահները Լուկաշենկոյին կոչ են անում ազատ արձակել բերման ենթարկվածներին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.