Վենեսուելայի փոխնախագահը ԱՄՆ-ին մեղադրել է միջազգային իրավունքի խախտման մեջ |news.am|

news.am: Վենեսուելան ԱՄՆ-ին մեղադրել է միջազգային իրավունքի խախտման մեջ այն բանից հետո, երբ երկուշաբթի ոստիկանները փորձել են մտնել Վաշինգտոնում Վենեսուելայի դեսպանատան շենք:

Ավելի վաղ հայտնի էր դաձել, որ դաշնային գործակալների եւ Վաշինգտոնի ոստիկանության համազգեստով մարդիկ մտել են դեսպանատան տարածք, սակայն նախասրահից առաջ չեն գնացել: Նրանք մոտ կես ժամ բանակցություններ են վարել շենքում գտնվող Վենեսուելայի նախագահ Մադուրոյի կողմնակիցների հետ, որպեսզի նրանք կամավոր շենքից հեռանան: Արդյունքում ակտիվիստները մնացել են շենքում, իսկ նրանց արտաքսելու համար ժամանած ոստիկանները հեռացել են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դեսպանատանը էլեկտրականություն չկա անցած շաբաթվա կեսից, ջրի մատակարարումը դադարեցվել է հանգստյան օրերին: ԱՄՆ իշխանությունների պահանջով Վենեսուելայի դիվանագետները դեսպանատնից հեռացել են ապրիլի վերջին: Ակտիվիստները հայտարարում են, որ շենքը պաշտպանում են ԱՄՆ իշխանությունների եւ ընդդիմության կողմնակիցների ապօրինի գրավումից:

Մադուրոն ավելի վաղ շնորհակալություն էր հայտնել ամերիկացի ակտիվիստներին՝ նրանց իր «հիացմունքը հայտնելով» դեսպանատան պաշտպանության համար

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“We must clearly demonstrate our commitment to freedom by helping the people of Artsakh” – Los Angeles Mayor

Թրամփը հայտարարել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները երկարաձգելու մասին |tert.am|

Մայքլ Բլումբերգը չի մասնակցի ԱՄՆ նախագահի ընտրություններին |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.