«Ապրելու երկիր» կուսակցության թիմը՝ կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի գլխավորությամբ, օգոստոսի 30-ին քարոզարշավ կիրականացնի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
Այս մասին ասված է կուսակցության ֆեյսբուքյան էջում։
«Քարոզարշավը կմեկնարկի ժամը 17։00-ին՝ Զորավար Անդրանիկի արձանի մոտից», – նշված է հաղորդագրության մեջ։