44-օրյա պատերազմի ընթացքում բարձրաստիճան սպաները պայմաններ են ստեղծել, որ ենթակա անձնակազմը հրաժարվի զենքով գործելուց․ ՔԿ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում բարձրաստիճան սպաները պայմաններ են ստեղծել, որպեսզի ենթակա անձնակազմը մարտի ժամանակ հրաժարվի զենքով գործելուց։

«Պարզվել է, որ ՀՀ ՊՆ N բանակային կորպուսներից մեկի հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, կոչումով գնդապետ բարձրաստիճան սպան, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի, այլ ղեկավար նորմատիվ ակտերի դրույթների համաձայն հանդիսանալով պետ ենթակա անձնակազմի համար, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, ունենալով հրամաններ, կարգադրություններ տալու և դրանց կատարումն ապահովելու իրավասություն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ Կառավարության N 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության ժամանակ առանձնապես ծանր հանցանք կատարելու մասին նախնական համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, կոչումով փոխգնդապետ բարձրաստիճան սպայի հետ։ Համաձայնությունը կայացել է նրանում, որպեսզի դիտավորությամբ պայմաններ ստեղծեն, որ ենթակա անձնակազմը մարտի ժամանակ հրաժարվի զենքով գործելուց:

Փոխլրացնելով միմյանց գործողությունները, գործելով խմբի կազմում՝ վերջիններս 2020թ. հոկտեմբերի 19-ին զորամասի շտաբում ենթակա երկու ստորաբաժանումների հրամանատարներին հրաման են տվել խուճապ տարածել զորամասի զինծառայողների շրջանում, որպեսզի մարտի ժամանակ զորամասի զինծառայողները հրաժարվեն զենքով գործելուց։ Սակայն բարձրաստիճան սպաների կամքից անկախ հանգամանքներում դա տեղի չի ունեցել, քանի որ ենթակա ստորաբաժանումների հրամանատարները, հասկանալով տրված հրամանի ապօրինի լինելը, այդ մասին ենթակա զինծառայողներից որևէ մեկին չեն հայտնել:

ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, կոչումով գնդապետ և N զորամասի հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, կոչումով փոխգնդապետ բարձրաստիճան սպաներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 35-380-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 43-546-րդ հոդվածի 2-րդ մասին): Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Հայտարարվել է նախաքննության ավարտ, վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

 ԱՀ ԱԻ պետականծառայության տնօրենը այսօր ծառայության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն

Remains of an Armenian serviceman were found in Mataghis. SSES of Artsakh

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել․ հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը․ ԱՀ նախագահի խոսնակ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.