Վարչապետը Հայաստանում ոչխարաբուծության զարգացման համար մեծ ապագա է տեսնում |armenpress.am|

Արմենպրես։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ոչխարաբուծության համար մեծ ապագա է տեսնում։ Փաշինյանն այս մասին հայտնեց մայիսի 11-ին «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում։

«Հայաստանից տարեկան 500.000 գլուխ գառան մսի արտահանման պոտենցիալ կա։ Նույնիսկ Ռումինիայից Հայաստան գառ են բերում և արտահանում տարբեր երկրներ։ Այնպես որ, ոչխարաբուծությունը Հայաստանում շատ մեծ ապագա ունի»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը ներկրմամբ և արտահանմամբ զբաղվող գործարարներին կոչ արեց կոռուպցիոն դրսևորումների հանդիպելիս անպայման դիմել իրավապահ մարմիններին։
Ինչ վերաբերում է արոտավայրերի խնդրին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հանրապետությունում առկա 1 մլն հա արոտավայրերից այս պահին վարձակալության է հանձնված մոտ 30%-ը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Through fair elections you’ve got strong mandate of people to continue democratic reforms” – Lithuanian PM to Pashinyan |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է 139-րդ սաղմոսով |youtube.com|

Այսօր մենք հիշում ենք Սումգայիթի կոտորածի զոհերին․ Նիկոլ Փաշինյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.