ՀՀ-ում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության նոր ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Պարույր Հովհաննիսյանը հաջողություն է մաղթել դեսպանին պաշտոնավարման ընթացքում։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Եվրոպական միության միջև բազմաշերտ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերին, ԵՄ կողմից Հայաստանի ժողովրդավարական զարգացմանն ուղղված բարեփոխումների հավակնոտ ծրագրին ցուցաբերվող աջակցությանը, քաղաքական երկխոսության ակտիվացմանը, ինչպես նաև համագործակցության օրակարգի հետագա ընդլայնմանն ու խորացմանը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակն ու խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ջանքերը։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հասցեագրման վերաբերյալ։ Ընդգծվել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ուժի կիրառման սպառնալիքի բացառման անհրաժեշտությունը: Վերջինիս համատեքստում հայկական կողմը բարձր է գնահատել ԵՄ միջնորդական ջանքերն ու իրավիճակի կայունացմանն ուղղված առարկայական քայլերը, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.