Բլինքենը հայտարարել է, որ Ուկրաինա այցի նպատակներից է Կիևին «անսասան աջակցության» ցուցաբերումը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկօրյա այցով Կիևում է՝ քաղաքի հրթիռակոծությունից ժամեր անց։ Բլինքենը հայտնել է, որ Ուկրաինա է եկել, որպեսզի ցույց տա Վաշինգտոնի «անսասան աջակցությունը» Կիևին։

Ինչպես տեղեկանում ենք Reuters գործակալությունից, ԱՄՆ պետքարտուղարը հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ, այնուհետև սպասվում է նրա հանդիպումը նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։

«Ես այստեղ եմ առաջին հերթին այն բանի համար, որպեսզի ցույց տամ մեր անսասան աջակցությունն Ուկրաինային․․․ Մենք ցանկանում ենք համոզվել, որ Ուկրաինան ունենա այն, ինչի կարիքը կա ոչ միայն հակահարձակման ընթացքում, այլ նաև երկարաժամկետ հեռանկարում, որպեսզի համոզվենք, որ այն ունի ուժեղ զսպող ուժ․․․ Մենք նաև վճռական ենք՝ շարունակելու աշխատանքը մեր գործընկերների հետ, մինչ նրանք կառուցում և վերակառուցում են ուժեղ տնտեսություն, ուժեղ ժողովրդավարություն», – ասել է Բլինքենը Կուլեբայի հետ հանդիպման ժամանակ։

Տարբեր ԶԼՄ-ներ, վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաների շրջանում իրենց աղբյուրներին, հաղորդում են, որ ուկրաինական հակահարձակումը չափազանց դանդաղ է առաջ ընթանում, և որ դա պայմանավորված է վատ մարտավարությամբ, ինչն Ուկրաինայում դժգոհության առիթ է դարձել։

Ակնկալվում է, որ իր այցի ընթացքում Բլինքենը կհայտարարի Ուկրաինային աջակցության նոր՝ ավելի քան 1 միլիարդ դոլարի օգնության փաթեթի մասին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այցը Կիև և Վաշինգտոնի կողմից հնարավոր լրացուցիչ ֆինանսական օգնությունը, ասել է, թե Վաշինգտոնը Կիևին դրդում է պատերազմ մղել «մինչև վերջին ուկրաինացին» և դրա համար միջոցներ չի խնայում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» սողացող օրակարգն ու Հայաստանի հերքումները

Կարծում եմ՝ կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով. Էնթոնի Բլինքեն

Չավուշօղլու-Բլինքեն հեռախոսազրույցի թեման կրկին եղել է ռուս-ուկրաինական լարվածությունը |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.