ԱԺ-ն ընդունեց նախորդ օրը քննարկած նախագծերը, այդ թվում՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» 13-րդ արձանագրությունը |1lurer.am|

1lurer.am: Այսօր Ազգային ժողովը շարունակեց սեպտեմբերի 11-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները: Քվեարկության դրվեցին և ընդունվեցին նախորդ օրը առաջին և երկրորդ ընթերցմամբ ներկայացված օրենքների նախագծերը, որոնց թվում են նաև վավերացման ենթակա համաձայնագրերը:

Ընդունված նախագծերի թվում էր «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը: Սեպտեմբերի 11-ի նիստին անդրադառնալով նախագծին` ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հիշեցրել էր, որ Հայաստանի Սահմանադրության՝ 1995 թվականի խմբագրության մեջ նշվում է, որ մահապատիժը և դրա վերացումը կարող է կիրառվել բացառապես որպես պատիժ առավել ծանր հանցագործությունների համար, այնուհետև Հայաստանը, դառնալով ԵԽ անդամ, անցել էր մահապատժից հրաժարվելու գործընթացին:

Հայաստանի Հանրապետությունը 2006 թվականին ստորագրել էր «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին, կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը, որը, սակայն, մինչ օրս այն չի վավերացրել:

Խորհրդարանը 20 րոպե ընդմիջումից հետ կանցնի օրակարգային մյուս հարցերի քննարկմանը: 16:30-ին Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.