Կալանք է դրվել նախկին պատգամավորի դստերը պատկանող հողատարածքի վրա. Դատախազություն

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը 2023 թվականի սեպտեմբերի 4-ին ամբողջությամբ բավարարել է Գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը՝ կալանք դնելով ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռ.Գ.-ի դստերը՝ Ա.Գ.-ին, օրենքի խախտմամբ օտարված՝ Դավթաշեն վարչական շրջանի Տ.Պետրոսյան փողոցի 44/2 հասցեում գտնվող, 6452 քմ մակերեսով հողատարածքի վրա: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

«Հիշեցնենք, որ 2020 թվականի հունիսի 24-ին քննիչի կողմից որոշում էր կայացվել կալանք դնել վերոնշյալ տարածքի վրա: Քննիչի որոշման դեմ 2020 թվականի հոկտեմբերի 13-ին Ա.Գ.-ի ներկայացուցչի կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվել էր բողոք, որը մերժվել էր, իսկ Վերաքննիչ քրեական դատարան ներկայացված բողոքը 2021 թվականի հունվարի 12-ի որոշմամբ՝ բավարարվել: Արդյունքում՝ Վերաքննիչ քրեական դատարանն Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել էր՝ միաժամանակ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնել Ա.Գ.-ի իրավունքների ու օրինական շահերի խախտումը:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից 2021 փետրվարի 22-ին Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ ներկայացվել էր վճռաբեկ բողոք, որը 2023 թվականի սեպտեմբերի 4-ին բավարարվել է:

Վճռաբեկ դատարանի հիշյալ որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմին՝ որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը, պետական (համայնքային) շահի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, երեք հայցով վիճարկում է է նաև վերոնշյալ հասցեից՝ «Ռիբոկ» սպորտային համալիրի զբաղեցրած տարածքից, հողամասը ֆիզիկական անձին օտարելու գործընթացը (իրավունքը գրանցելու պահին տարածքը հանդիսացել է այգի, ընգրկված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ օտարման ոչ ենթակա հողամասերի ցանկում)»,- ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.