news.am: Սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքների մի շարք օրենսդրական փոփոխությունների։
Դրանց թվում են.
«Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը,
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։
Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք այլ օրինագծերի։ Դրանց թվում են.
Վարչական իրավախախտումների օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծերի փաթեթը,
«Պաշտոնատար անձանց գործունեության, նրանց պահելու եւ սոցիալական երաշխիքների ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,
«Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
«Պետական արտոնությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,
«Բուժօգնության եւ բնակչության սպասարկման մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,
Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,
«Ուղղիչ ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
«Ուղղիչ ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,
«Պատիժների կատարման ապահովման ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը։