Պաշտոնյաների ընտանիքի անդամները ևս կօգտվեն օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից սահմանված կարգով կկարողանան օգտվել նաև պաշտոնատար անձանց ընտանիքի անդամները: «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն ԱԺ-ում ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ ստանալով 65 կողմ, 27 դեմ և 7 ձեռնպահ ձայներ:

ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը տեղեկացրել էր, որ ՀՀ-ում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից պաշտոնատար անձանց և պատվիրակությունների օգտվելու կարգը 2018-ից ուժը կորցրած է ճանաչվել և մինչև օրս կարգավորված չէ որևէ իրավական ակտով:

Եվ անհրաժեշտություն է առաջացել՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարել՝ սահմանելով օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների, ՀՀ պաշտոնատար անձանց սպասարկման կարգը, ինչպես նաև այդ սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների և ՀՀ պաշտոնատար անձանց ցանկը, որը կսահմանվի վարչապետի որոշմամբ:

«Վարչապետի որոշմամբ սահմանված կարգով նախատեսվելու է նաև, որ պաշտոնատար անձանց ընտանիքի անդամները ևս օգտվելու են այս սրահից»,-ասել էր ԱԳ փոխնախարարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.