ԱՄՆ-ի դեսպանությունն ամերիկացիներին հանձնարարել Է ուղեւորություններ չկատարել Իրաք |armenpress.am|

armenpress.am: Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանությունը մայիսի 12-ին ամերիկացիներին խորհուրդ Է տվել չմեկնել Իրաք՝ երկրում «մեծ լարվածության» պատճառով: Ամերիկացի քաղաքացիների համար համապատասխան ծանուցումը տարածել Է Պետդեպարտամենտը:

«Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանությունն ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիներին տեղեկացնում Է Իրաքում մեծ լարվածության եւ այսուհետեւ Էլ զգոնություն դրսեւորելու պահանջի մասին»,- ասված Է փաստաթղթում:

Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցները հանձնարարականների հրապարակումը կապել են Վաշինգտոնի վարչակազմի գործողությունների հետ, որը որոշել Է, որպես Իրանի իշխանություններին նախազգուշացում, Abraham Lincoln ավիակրի գլխավորությամբ ռազմածովային ուժերի հարվածային խումբ եւ B-52 ռմբակոծիչների մարտավարական խումբ ուղարկել ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության օպերատիվ պատասխանատվության գոտի: Այդ գոտու մեջ են մտնում, ամենից առաջ, Մերձավոր Արեւելքը եւ Հյուսիսային Աֆրիկան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“We must clearly demonstrate our commitment to freedom by helping the people of Artsakh” – Los Angeles Mayor

Թրամփը հայտարարել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները երկարաձգելու մասին |tert.am|

Մայքլ Բլումբերգը չի մասնակցի ԱՄՆ նախագահի ընտրություններին |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.