ՀՀ ԱԺ պատվիրակությունը Բունդեսթագի հանձնաժողովի անդամներին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին Կառավարության աջակցության քայլերը

Բեռլին կատարած այցի շրջանակներում հոկտեմբերի 18֊ին հանդիպեցինք Բունդեսթագի Մարդու իրավունքների և հումանիտար օգնության հարցերով հանձնաժողովի նախագահ տիկին Ռենատա Ալտի և հանձնաժողովի անդամների հետ։ Այդ մասին ասված է ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի Ֆեյսբուքի էջում:

«Հանդիպման առանցքում էին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 հազար հայերի’ Հայաստան տեղափոխվելու ադյունքում ստեղծված հումանիտար խնդիրները: Հանձնաժողովի անդամների խնդրանքով հայկական պատվիրակությունը ներկայացրեց ստեղծված իրավիճակում ՀՀ Կառավարության կողմից ձեռնարկած քայլերը` բռնի տեղահանվածների կենցաղային, կրթական, բնակարանային պայմանների ապահովման, զբաղվածության ոլորտում իրականացվող կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը»,- նշված է գրառման մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.