{ՉՀԱՍՏԱՏՎԱԾ} Եվրամիությունը մտադիր է ընդարձակել Հայաստանում դիտորդական առաքելությունը |azatutyun.am|

azatutyun.am: {ՉՀԱՍՏԱՏՎԱԾ} Եվրամիությունը (ԵՄ) մտադիր է ընդարձակել իր դիտորդական առաքելությունը Հայաստանում, Բրյուսելից հաղորդում են «Ազատության» աղբյուրները։

Այս պահին Եվրամիությունը հարյուր դիտորդ ու փորձագետ ունի Հայաստանում, որոնց առաքելությունն է դիտարկել ու Բրյուսելին հաշտվետվություն ներկայացնել Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի մասին, նպաստել անվտանգությանն ու հնարավորության դեպքում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջև վստահության ամրապնդմանը։ Թե ինչ փոփոխություններ է կրելու և որքանով է ավելանալու դիտորդների թիվը, առաժմ հստակ չէ։ Այս պահին առկա տեղեկություններով՝ այդ հարցերը, ամենայն հավանականությամբ, կորոշվեն առաջիկա շաբաթների ընթացքում։

Այս պահին Բրյուսելի համար առաջնային է երկու ուղղություն. եվրոպացի պաշտոնյա

Մինչ այդ՝ հաջորդ շաբաթ, Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները՝ Արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Ջոզեպ Բորելի գլխավորությամբ, կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն ու իրավիճակը տարածաշրջանում։ Հարցը ներառված է առաջիկա երկուշաբթի Լյուքսեմբուրգում կայանալիք արտգործնախարարների խորհրդի նիստում։

Այս պահին Բրյուսելի համար առաջնային է երկու ուղղություն, «Ազատությանը» փոխանցել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, մանրամասնելով՝ «նախ շարունակել միջնորդությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու, խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ և երկրորդ՝ աջակցել ու նպաստել Հայաստանի ամրապնդմանը»։

«Մենք շատ հստակ ասել ենք նախագահ Ալիևին և Ադրբեջանի ներկայացուցիչներին, որ մեզ մտահոգում է Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խարխլող ցանկացած փորձ։ Սա մի բան է, որին մենք լուրջ ենք վերաբերվում»,- ասել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը, ընդգծելով, որ այս զգուշացումը փոխանցվել է Բաքվին Եվրամիության մի շարք պաշտոնյաների կողմից։

«Միաժամանակ, հաջորդ շաբաթ արտգործնախարարները կքննարկեն՝ տարբեր ճանապարհներ, որոնցով կարող ենք աջակցել ու ամրապնդել Հայաստանի տոկունությունը՝ ֆինանսական, անվտանգությանն ու ժողովրդավարությանը վերաբերող հարցերում՝ դիմակայելու կիբերհարձակումներին կամ հիբրիդային հարձակումներին։ Մենք պետք է շատ աչալուրջ լինենք, թե ինչ կարող է անել Ռուսաստանը Հայաստանում»,- ասել է եվրոպացի պաշտոնյան, փաստելով, որ վարչապետ Փաշինյանը հրապարակավ հայտարարում է դաշնակիցների դավաճանության մասին։

«Նրանք նոր իրավիճակի առջև են կանգնած, և մեր պատասխանատվությունն է օգնել և աջակցել Հայաստանին այս փոփոխություններում»,- ասել է նա։

Շարունակությունը՝ azatutyun.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.