Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է «Քաղաքացիական հասարակության հեռանկարը» խորագրով քննարկմանը

Տեղի է ունեցել Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի «Քաղաքացիական հասարակության հեռանկարը. Ամփոփելով ԱլԳ քաղաքականությունը և 2020թ. հետո ընկած ժամանակահատվածի համար մշակելով ռազմավարություն՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, լավ կառավարում և կայունություն» խորագրով քննարկումը։

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, իր խոսքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել նման ձևաչափերով հանդիպումները, որոնք հնարավորություն են ընձեռնում քաղաքացիական հասարակությանը ներգրավվել չափազանց կարևոր խմբակային քննարկումներում և վերլուծություններում:

Նախարարի խոսքով՝ պատմության ընթացքում Եվրոպայում տեղի ունեցած զարգացումները և պատերազմների աղետը հանգեցրել են միասին աշխատելու ձգտման ամրապնդմանը՝ դրանց կրկնությունը կանխելու համար, և այդ առումով ներկայիս Եվրոպան տարածաշրջանային համագործակցության բազմազան հարթակների մեծ առավելություն ունի, ինչպիսիք են Եվրամիությունը, Եվրոպայի խորհուրդը, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը, ինչպես նաև դրանց շրջանակներում ներկայացված նախաձեռնությունները՝ Վիշեգրադյան քառյակը և Արևելյան գործընկերությունը:

Հետագա փուլերի համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ իր կարծիքով առաջնայինն առկա արժեքային համակարգի կարողությունների ամրապնդումն է:

«Եվրոպայի օրակարգում շատ մարտահրավերներ կան կապված ընդհանուր արժեքների հետ, և զգայունությունը չափազանց կարևոր է: Վերջին 10 տարիները վերաբերում են այն Եվրոպայի ստեղծմանը, որը զարգանում է սկսած 1989թ.-ից: Մենք կարող ենք ունենալ համագործակցության տարբեր շրջանակներ, անվտանգության տարբեր ձևաչափեր, պետական օրակարգի ստեղծման տարբեր մոտեցումներ: Մենք բոլորս առաջնորդվում ենք մեր ազգային օրակարգով, ազգային շահերով: Բայց մեր հավաքական Եվրոպական օրակարգի, Արևելյան գործընկերության ամրապնդումը, կարծում եմ, այսպես կոչված Եվրոպայի լայն ճարտարապետության կարևոր մասն է»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Հուսով եմ, որ ԱՄՆ-ն չի զոհաբերի մեր հարաբերությունները С-400-ների պատճառով». Էրդողան |tert.am|

Հայաստանի Հանրապետության վարչապետը չունի մանդատ Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից․ Զոհրաբ Մնացականյան |civilnet.am|

ԼՂ հիմնահարցում որոշիչ է Լեռնային Ղարաբաղի ձայնն ու ներգրավվածությունը. Զոհրաբ Մնացականյան |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.