Երբ ուժի մեջ կմտնի Հայաստանի եւ ԱՄԷ-ի միջեւ վիզաների ազատականացման համաձայնագիրը. ԱԳ փոխնախարրի մեկնաբանությունը |news.am|

news.am: Հայաստանի եւ ԱՄԷ-ի միջեւ հարաբերությունները բավական դինամիկ կերպով զարգանում են հատկապես վերջին շրջանում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հայ-էմիրաթական բիզնես ֆորումից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

Նաեւ ԱԳ նախարարի Աբու Դաբի կատարած այցի ժամանակ պրակտիկ մի քանի պայմանավարծություններ են ձեռք բերվել, որոնց կյանքի կոչման ուղղությամբ արդեն աշխատանքներ պետք է տանի կառավարությունը: Սա էլ ավելի թույլ կտա զարգացնել տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջեւ: Այսօր արդեն այն առեւտրաշրջանառությունը, որ մենք ունենք ԱՄԷ-ի հետ, բավականին մեծ է: Ըստ էության, ԱՄԷ-ն Մերձավոր Արեւելքում մեր առաջին առեւտրային գործընկերն է, բայց վստահաբար շատ ավելի մեծ շուկա կա, որին պետք է փորձենք հասնել: Նման բիզնես ֆորումներն աջակցելու են, որպեսզի մեր գործարարները կարողանան կապեր հաստատել իրենց էմիրաթցի գործընկերների հետ: Նաեւ միաժամանակ կառավարությունը եւ ԱԳՆ-ն հոգ են տանում, որ համապատասխան իրավապայմանագրային բազան թարմացվի էմիրաթական կողմի հետ, որը թույլ կտա ինստիտուցիոնալ հիմքեր ստեղծել խորացնելու համար համագործակցությունը: Այս առումով կարծում եմ՝ բավականին կարեւոր է վիզաների ազատականացման մասին կնքված համաձայնագիրը, որը դեռեւս ուժի մեջ չի մտել, խորհրդարանի կողմից վավերացվելուց հետո ուժի մեջ կմտնի: Սա իր հերթին թույլ կտա թե ավելի ակտիվացնել զբոսաշրջային հոսքերը երկու ուղղություններով, այնպես էլ գործարար կապերը զարգացնել»,-ասաց փոխնախարարը:

Հարցին, թե ե՞րբ ուժի մեջ կմտնի վիզաների ազատականացման համաձայնագիրը, Վահան Կոստանյանը պատասխանեց. «Համաձայնագիրը պետք է գնա ՍԴ,  սահմանադրական վերահսկողություն պետք է անցնի, դրանից հետո ներկայացվի ԱԺ՝ վավերացման: Հույս ունենք , որ շատ կարճ ժամանակահատվածում կավարտենք գործընթացը»:

Հիշեցնենք, որ Երևանում սեպտեմբերի 18-ին անցկացվում է Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ գործարար համաժողով։ Համաժողովը կազմակերպվել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի, Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի կողմից։

Համաժողովի շրջանակներում ստորագրվեցին փոխըմբռնման հուշագրեր «Էնթերփրայզ Արմենիա»-ի և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ԱՄԷ գործարար կանանց խորհրդի միջև։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Expo 2020 Dubai» ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի և ԱՄԷ միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր

ԱՄԷ-ի շեյխ Մուհամեդը դատապարտել է Ֆրանսիայում բռնությունները և աջակցել նախագահ Մակրոնին |1lurer.am|

ԱՄԷ-ում սկսվել է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.