Վրաստանի հատուկ ծառայությունը հայտարարել է երկրում նախապատրաստվող հեղաշրջման մասին |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը հայտնել է, որ մարդկանց որոշակի խումբ, որը գործում է Վրաստանի տարածքում և նրա սահմաններից դուրս, այս տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին պլանավորում է ապակայունացնել երկրում իրադրությունը և կազմակերպել անկարգություններ՝ նպատակ ունենալով բռնի ուժով տապալել ներկայիս իշխանություններին։ Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից:

«Ապակառուցողական գործընթացների մեկնարկի ժամկետը ընթացիկ տարվա հոկտեմբեր-դեկտեմբերն է, երբ պետք է հրապարակվի Եվրահանձնաժողովի որոշումը Վրաստանին Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու կամ չտրամադրելու վերաբերյալ», – ասվում է հայտարարության մեջ։

Ըստ հայտարարության՝ «դավադիրներն» ակնկալում են, թե Եվրահանձնաժողովի որոշումը բացասական կլինի Վրաստանի համար, ինչն առիթ կհանդիսանա՝ իշխանություններին մեղադրելու ռուսական շահերը հետապնդելու մեջ։

Հայտարարության մեջ նշվում են «դավադրության» կազմակերպիչները՝ Վրաստանի ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին, նրա նախկին տեղակալ, այժմ Ուկրաինայի ռազմական հակահետախուզության ղեկավարի տեղակալ Գիա Լորտքիփանիձեն, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի նախկին թիկնապահ Միխայիլ Բատուրինը, ինչպես նաև Ուկրաինայում գործող «Վրացական լեգեոնի» հրամանատար Մամուկի Մամուլաշվիլին։

Հատուկ ծառայությունը հաղորդում է, որ Վրաստանում ապակայունացման մի քանի սցենար է մշակվում, այդ թվում՝ Թբիլիսիի կենտրոնում «վրանային քաղաքի» ստեղծումը, արգելապատնեշների տեղադրումը, կառավարական շենքերի պիկետավորումն ու գրավումը, սադրանքները, մասնավորապես, բողոքի ակցիայի ժամանակ դրա մասնակիցներից մեկի սպանությունը և դրանում ոստիկանությանը մեղադրելը:

«Նշված ռիսկերը չեզոքացնելու նպատակով Պետական ​​անվտանգության ծառայությունն իրականացնում է և կիրականացնի բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցները՝ փոխգործակցելով իրավասու այլ մարմինների հետ», – նշվում է հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.