Այս ռազմական էսկալացիան չպետք է օգտագործվի որպես պատրվակ՝ ստիպելու տեղի բնակչությանն արտագաղթել․ Ժ․ Բորել

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարություն է տարածել Արցախի շփման գծի ողջ երկայնքով սկսված ռազմական գործողությունների առնչությամբ․

«Եվրամիությունը դատապարտում է ռազմական էսկալացիան շփման գծի երկայնքով և Ղարաբաղի այլ վայրերում։ ԵՄ-ն ցավում է էսկալացիայի հետևանքով մարդկային կորուստների համար։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ Ադրբեջանին՝ դադարեցնել այժմյան մարտական գործողությունները։

Հրատապ անհրաժեշտություն կա, որ Բաքուն և Ղարաբաղի հայերը վերադառնան երկխոսության: Այս ռազմական էսկալացիան չպետք է օգտագործվի որպես պատրվակ ստիպելու տեղի բնակչությանն արտագաղթել։

Բռնությունը պետք է դադարեցվի՝ խաղաղության և կարգավորման բանակցությունների համար բարենպաստ միջավայր ստեղծելու համար։ Պահանջվում է իրական հանձնառություն բոլոր կողմերից՝ բանակցությունների արդյունքների ուղղությամբ աշխատելու համար: ԵՄ-ն լիովին ներգրավված է երկխոսությունը հեշտացնելու գործում»,- ասված է հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.