ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը Թվիթերի իր էջում գրել է․
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առավոտյան ունեցած հեռախոսազրույցում կոչ եմ արել ապահովել ամբողջական հրադադար, և որ Ադրբեջանը ցուցաբերի ապահով և արժանապատիվ վերաբերմունք Ղարաբաղի հայերի նկատմամբ։
Նրանց իրավունքներն ու անվտանգությունը պետք է հուսալիորեն երաշխավորված լինեն։ Անհրաժեշտ է անհապաղ մարդասիրական օգնության հասանելիություն»։