armenpress.am։ Իրանի տնտեսության՝ մետաղների արտադրության հետ կապված սեկտորների դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն ուղղված են այն բանին, որ փակվի արտահանումից Թեհրանի եկամտի խոշորագույն աղբյուրներից մեկը: Այդ մասին հայտարարել Է Սպիտակ տանն առընթեր Առեւտրի ազգային խորհրդի ղեկավար Փիթեր Նավարոն՝ Financial Times թերթում մայիսի 14-ին հրապարակված հոդվածում:
Ինչպես պնդում Է հեղինակը, այդ պատժամիջոցները նպատակ ունեն կանխել այդ միջոցների օգտագործումը «հրթիռների մշակման, ահաբեկչական խմբավորումների եւ տարածաշրջանային հակամարտությունների հրահրման ֆինանսավորման համար»: Արտասահմանում միայն նավթի վաճառքից Իրանը 2018 թվականին ստացել Է 4,2 մլրդ դոլար, ինչը 53 տոկոսով ավելի Է, քան նախորդ տարի:
«Առանց այդ պատժամիջոցների, պողպատի արտահանումից Իրանի եկամուտներն զգալիորեն կաճեին»,-նշել Է Նավարոն: Սպիտակ տան նոր պատժամիջոցները պետք Է Էականորեն սահմանափակեն իրանական մետաղների արտահանումը դրա հիմնական սպառողների շուկաներ, այդ թվում՝ Ինդոնեզիա, Թաիլանդ, Իրաք, Թուրքիա, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Եգիպտոս, հավելել Է նա: Ամերիկյան պատժամիջոցները, ինչպես ասված Է ԱՄՆ-ի նախագահի խորհրդականի հոդվածում, «նաեւ հստակ ազդանշան են տալիս այն մասին, որ Չինաստանը կարող Է բարձր գին վճարել, եթե շարունակի պաշտպանել վտարակ-պետությունների ռեժիմները, ներառյալ Իրանը»:
«Պատմականորեն Չինաստանն Էր պողպատի իրանցի արտադրողներին տրամադրում ներդրումների, սարքավորումների եւ ռազմավարական հանձնարարականների զգալի մասը, որոնք անհրաժեշտ են արդյունաբերության ընդլայնման համար»,-հավելել Է Նավարոն: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի համաձայն, պատժամիջոցներ են սահմանվում ֆիզիկական ու իրավաբանական այն անձանց նկատմամբ, որոնք աշխատել են Իրանի մետալուրգիական սեկտորում կամ «տիրում են, վերահսկում կամ կառավարում տվյալ ճյուղի ձեռնարկություններ»:
Փաստաթուղթն արգելում Է «Իրանին մետաղագործական սեկտորի հետ կապված ապրանքների կամ ծառայությունների վաճառքի, մատակարարումների կամ փոխանցման նշանակալի գործարքների» կնքումը: Ինչպես պարզաբանել Է Սպիտակ տունը, սահմանափակումներ կկիրառվեն նաեւ նրանց նկատմամբ, ովքեր զբաղվում են Իրանից երկաթի, ալյումինի, պողպատի, պղնձի կամ դրանցից պատրաստված արտադրանքի «գնմամբ, ձեռքբերմամբ, վաճառքով, փոխադրմամբ կամ իրացմամբ»:
Պատժամիջոցներն ունեն արտատարածքային բնույթ եւ կարող են կիրառվել օտարերկրյա ֆինանսական ինստիտուտների դեմ: Սեւ ցուցակում գտնողներին արգելված Է մուտքն ԱՄՆ, Միացյալ Նահանգներում դրանց ակտիվները սառեցվում են, իսկ ԱՄՆ-ին քաղաքացիներին արգելված Է բիզնես վարել նրանց հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: