ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է` ուժի կիրառումն անընդունելի է և հակասում է տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին»։
Այս մասին նա խոսել է ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Արցախում իրավիճակին։ Նա նշել է, որ այս շաբաթ արդեն արտահայտել է իր անհանգստությունը Ադրբեջանի ռազմական գործողությունների վերաբերյալ։
Բլինքենը նաև մտահոգություն է հայտնել Արցախում հումանիտար իրավիճակի և հումանիտար կազմակերպությունների անարգել մուտքի հրամայականի վերաբերյալ։