24news.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական «Звезда» հեռուստաալիքին, որում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի զարգացման հեռանկարներին և մի շարք այլ հարցերի:
Ինչպիսի՞ն են հայ-ռուսական հարաբերությունները ներկայում, և ի՞նչ հեռանկար ունեն դրանք:
– Ես այդ հարաբերություները գնահատել եմ, գնահատում ու գնահատելու եմ իբրև կոնստանտ: Դրանք կայուն են, երբեք չեն փոխվում, քանի որ մենք պատմական եղբայրներ ու բարեկամներ ենք: Մենք զինակից ընկեր ենք, ճակատագրով՝ բարեկամներ, մենք բարեկամ ենք կրոնով: Ես այս հարաբերությունները գնահատում եմ իբրև կայուն մեծություն, որ ժամանակի հետ չի կարող փոխվել: Դրանք մեր մշակույթի, պատմության, փիլիսոփայության, անցյալի, ներկայի ու ապագայի մի մասն են: