ՀՀ-ն պատրաստ է աջակցել Ինտերպոլի գործունեությանը․ Օսիպյանը՝ կառույցի գլխավոր քարտուղարին

Մայիսի 14-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակության այցը Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաք՝ Ինտերպոլի Գլխավոր Քարտուղարություն։ Այցի շրջանակներում ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպում է ունեցել Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ինտերպոլի ուղիներով իրականացվող համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` Ինտերպոլի տվյալների պահոցներ մուտքի հնարավոր ընդլայնման, ծառայությունների օպերատիվ օժանդակության ցուցաբերման, հետախուզվող անձանց հայտնաբերման, անդրազգային հանցավորության դեմ պայքարին վերաբերող խնդիրներ և այլն:

Վալերիյ Օսիպյանը կարևորեց Ինտերպոլի դերը և պատրաստակամություն հայտնեց աջակցելու Ինտերպոլի գործունեությանը: Ինտերպոլի գլխավոր քարտուղարն իր հերթին բարձր գնահատեց ՀՀ դերակատարությունը և ակտիվ մասնակցությունը Կազմակերպության նախաձեռնություններին։ Հանդիպման ընթացքում ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը պաշտոնապես հրավիրեց Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկին այցելելու Հայաստանի Հանրապետություն։

Հանդիպումն անցավ ջերմ ու գործընկերային մթնոլորտում: Այցի ընթացքում կայացան ևս մի շարք հանդիպումներ Ինտերպոլի Գլխավոր Քարտուղարության պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում քննարկվեցին Ինտերպոլի անդամ երկրների միջև համագործակցության հնարավորությունները, I-24/7 համակարգի ընդլայնման հնարավորությունները և այլ հարցեր։ Ի պատիվ ՀՀ ոստիկանության պետի՝ Ինտերպոլի Գլխավոր Քարտուղարության կողմից տրվել է պաշտոնական ճաշ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Ես վստահ եմ, որ իմ եղբոր տղան չի». Օսիպյանն՝ իր եղբորորդու մասնակցությամբ 2014-ի դանակահարության գործից |azatutyun.am|

Վալերիյ Օսիպյանը Լոռու մարզի ոստիկանապետ է նշանակել |tert.am|

Ոստիկանության 6-րդ վարչության պետը ոչնչացրել է հանցանշանները |Ժամանակ|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.