Դավիթ Տոնոյանի հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից մի շարք անձանց ազատությունից ապօրինաբար զրկելու վերաբերյալ |hetq.am|

hetq.am: Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառանալով Ադրբեջանի կողմից մի շարք անձանց ազատությունից ապօրինաբար զրկելուն։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Անտանելի ցավով տեղեկացա Ալիեւի վարչակարգի կողմից Ռուբեն Վարդանյանին և մեր գեներալներին առեւանգելու եւ ազատությունից ապօրինաբար զրկելու մասին: 

Ռուբենը պարկեշտ մարդ է, հայ ժողովրդի նվիրյալ զավակ եւ բացառիկ հայրենասեր: Պատահական չէ, որ հենց նրան է թիրախավորել Ալիեւը՝ չներելով այն պայքարը, որը Ռուբենը ծավալեց Արցախում պետնախարարի պաշտոնում եւ այն թողնելուց հետո:

Ռուբեն Վարդանյանին ճանաչելով մոտ 45 տարի, կարող եմ վստահաբար ասել, որ նա կորով ունեցող տղամարդ է, որը ոչ միայն պատվով դուրս կգա այս փորձությունից, այլեւ շատերի համար հայի արժանապատվության վերականգնման խորհրդանիշ կդառնա:

Զորակցություն եմ հայտնում Լեւոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Բաբայանին եւ վստահ եմ, որ Արցախի ազատագրական պայքարում անուրանալի դերակատարություն ունեցած անձինք տոկունությամբ կհաղթահարեն նաեւ այս փորձությունը::

Ճակատագրի դառը հեգնանք կա նրանում, որ երկու տարի շինծու քրեական գործով գտնվելով անազատության մեջ, այսօր գրում եմ իմ դպրոցական ընկերոջ և զինակիցների մասին, ովքեր հայտնվել են թշնամական իշխանության բանտում: Հայրենի իշխանությունների բոլոր ճյուղերի «ջանասիրության» շնորհիվ կտրված եմ արտաքին աշխարհի հետ կապ ունենալու հնարավորությունից եւ, ցավոք, չեմ կարող միանալ բոլոր գերիների ազատության համար ձեռնարկվող ջանքերին:

Վստահ եմ, որ դեռ առիթ կունենամ խոսելու գավառամտության հետևանքով չչեզոքացված մարդկային աղետի վերաբերյալ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Դատարանը փորձում է կանխել շինծու քրեական գործի վերջնական փլուզումը»․ Դավիթ Տոնոյան

Մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու կապակցությամբ Զինված ուժերն օգտագործվել են. Դավիթ Տոնոյան |azatutyun.am|

Վարժարանի վերաբերյալ ցանկացած որոշում կայացվելու է հօգուտ մոնթեականների. Դավիթ Տոնոյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.