ԼՂ-ից բնակիչների բռնի տեղահանության հետևանքով ՀՀ-ում ստեղծված իրավիճակի հաղթահարման նպատակով ակնկալվում է նաև միջազգային օժանդակություն․ Նիկոլ Փաշինյանը՝ Վասիլիսի Մարագոսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիսի Մարագոսին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ 

Վարչապետը շնորհավորել է պարոն Մարագոսին նոր պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստան-ԵՄ համագործակցությունը տարբեր ուղղություններով, հատկապես մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն առաջ մղելու համատեքստում: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարության բարեփոխումների հագեցած օրակարգը հաջողությամբ կյանքի է կոչվում, այդ թվում` ԵՄ աջակցությամբ: Վարչապետն ընդգծել է ԵՄ-ի կողմից Հայաստանում նախատեսվող 2,6 մլրդ դոլարի ներդրումային փաթեթով նախատեսվող ծրագրերին նոր ազդակ հաղորդելու անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղից մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակի հաղթահարման նպատակով ակնկալվում է նաև միջազգային օժանդակություն:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող օրակարգային տարբեր հարցեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.