Կառավարությունում չկան եւ չեն կարող լինել թեւեր, եթե նման թեւեր ի հայտ գան, ես դրանք կկտրեմ. Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կառավարությունում չկան եւ չեն կարող լինել թեւեր, եթե նման թեւեր ի հայտ գան, ես դրանք կկտրեմ: Նման կերպ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ որքանո՞վ են ճիշտ մամուլում տարածված այն տեղեկությունները, որ իշխանությունում կան թևեր, որոնք հատկապես ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործի շրջանակներում փորձում են խոչընդոտներ ստեղծել։

Պետական վերահսկողության նախկին պետ Դավիթ Սանասարյանն ապրիլի 18-ին որպես մեղադրյալ ներգրավվել է հեմոդիալիզի ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Փաշինյանի խոսքով, ՀՀ իշխանության մեջ, մասնավորապես գործադիր իշխանության մեջ չեն կարող լինել թևեր, որովհետև Հայաստանի Հանրապետության կառավարությունը և գործադիր իշխանությունը միասնական մարմին են: «Այդ մարմինը ղեկավարվում է վարչապետը, եթե թևեր ի հայտ գան, ես այդ թևերը կկտրեմ, ոչ թե նրա համար, որ դա իմ քմահաճույքն է, այլ որովհետև այդպես է օրենքը, տրամաբանությունը, պետական կառավարումը», – ասաց Փաշինյանը։

Նա հայտարարեց, որ բացառվում է՝ թույլ տա երկրում անկառավարելիություն, «քաոսներ, վակխանալիաներ, ինտրիգներ պալատական»։ «Բացառված բան է։ Կոտրելուն չեն հասնի, որովհետև չեն էլ աճի՝ սաղմնային մակարդակում կչորանան, ով էդպիսի գայթակղություն ունի, թող փորձի բախտը», – ասաց Փաշինյանը ՝ հավելելով, որ Սանասարյանի մասով բացառում է ոչ օբյեկտիվ քննությունը։ «Իմ աղբյուրը միայն ԱԱԾ-ն չէ, բացառում եմ ոչ օբյեկտիվ քննությունը», – ասաց Փաշինյանը

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Through fair elections you’ve got strong mandate of people to continue democratic reforms” – Lithuanian PM to Pashinyan |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է 139-րդ սաղմոսով |youtube.com|

Այսօր մենք հիշում ենք Սումգայիթի կոտորածի զոհերին․ Նիկոլ Փաշինյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.