ԱՄՆ-ի պետքարտուղարը նախապես չհայտարարված այց է կատարել Իրաք |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն նախապես չհայտարարված այցով ժամանել է Բաղդադ: Իրաքի ղեկավարների հետ նա քննարկում է ԱՄՆ-ի մտահոգությունները կապված տարածաշրջանում Իրանի ակտիվության հետ:

Ճանապարհին Մայք Փոմփեոն իրեն ուղեկցող լրագրողներին ասել է, թե Բաղդադ է մեկնում Իրաքի ղեկավարներին հավաստիացնելու, որ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակելու Իրաքի ինքնիշխանության ապահովումը:

ԱՄՆ-ին մտահոգում է, որ Թեհրանը կարող է սպառնալիքներ ստեղծել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացի զինվորականների համար: Վաշինգտոնը հարվածային ուժեր է ուղարկել տարածաշրջան՝ ավիակիր ու չորս ռմբակոծիչ:

Մայք Փոմփեոն երեկ չեղարկել էր նախատեսված այցը Գերմանիա ու հանդիպումը կանցլեր Անգել Մերկելի հետ և ուղևորվել Իրաք:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“We must clearly demonstrate our commitment to freedom by helping the people of Artsakh” – Los Angeles Mayor

Թրամփը հայտարարել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները երկարաձգելու մասին |tert.am|

Մայքլ Բլումբերգը չի մասնակցի ԱՄՆ նախագահի ընտրություններին |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.