news.am: Ինչպես հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը, նա հույս ունի, որ Ֆիգերայի արարքը «կոգեւորի մյուս բարձրաստիճան վենեսուելացիներին»։
ԱՄՆ-ը չեղարկել է պատժամիջոցները Վենեսուելայի հետախուզության նախկին տնօրեն Մանուել Քրիսթոֆեր Ֆիգերայի հանդեպ այն բանից հետո, երբ նա աջակցել է ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին։
Ինչպես ասել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը, նա հույս ունի, որ Ֆիգերայի արարքը «կոգեւորի մյուս բարձրաստիճան վենեսուելացիներին»՝ խզել հարաբերությունները երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ։ «ԱՄՆ-ը կդիտարկի պատժամիջոցների թեթեւացման հարցը բոլոր նրանց համար, ովքեր հանդես կգան հօգուտ սահմանադրության եւ օրենքի գերակայության»,- ասել է Փենսը, տեղեկացնում է DW-ն։