ՀՀ-ն շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում խաղաղություն կառուցելու իր հանձնառությանը. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: Մենք վստահ ենք, որ բոլոր առկա հարցերը, խնդիրները, տարիներ շարունակ կուտակված պրոբլեմները պետք է հասցեագրել, լուծել քաղաքական ճանապարհով, բանակցութունների ճանապարհով, և մենք շարունակում ենք համոզված լինել, որ խաղաղությունը Հարավային Կովկասում այլընտրանք չունի: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանի հարցին:

«Ցավոք սրտի, մենք շարունակաբար տեսնում ենք, որ կողմերից մեկը չի կիսում այդ մոտեցումը և պարբերաբար դիմում է ուժի կիրառման կամ հանդես է գալիս ուժի կիրառման սպառնալիքով: Ավելին՝ օրեր առաջ մենք ականատես եղանք քաղաքացիական բնակչության և ողջ ԼՂ հայ բնակչության նկատմամբ ռազմական գործողությունների, որի արդյունքում տեղի ունեցավ բռնի տեղահանություն, և այժմ ԼՂ-ում գրեթե հայ չի մնացել: Սա էթնիկ զտումների քաղաքականության ցայտուն դրսևորում է, և սա հերքելով չէ, սա իրողություն է, որը ողջ աշխարհը տեսել է: Կան ընթացակարգեր միջազգային զանազան ատյաններում, որտեղ ՀՀ-ը սահմանված կերպով հետամուտ լինելու է:

Այնուամենայնիվ, ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել՝ ՀՀ-ը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ հավատարիմ Հարավային Կովկասում խաղաղություն կառուցելու իր հանձնառությանը: Այդ խաղաղությունը դեռ հնարավորություն ունի լինելու, իրականանալու, այդ խաղաղությունը կարող է լինել մեր կողմից հանրահռչակված սկզբունքների վրա, երկու երկրների՝ ՀՀ-ի և Ադրբեջանի փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա՝ հիմնված խորհրդային շրջանի ամենաթարմ լեգիտիմ քարտեզների վրա, դրա հիման վրա՝ նաև հետագա սահմանազատման գործընթացով. մի բան, որի մասին կողմերը, ըստ էության, քանիցս պայմանավորվել են. այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում»,- ասաց Միրզոյանը:

Միրզոյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանը պատրաստ է և հանձնառու կառուցել խաղաղություն Հարավային Կովկասում, կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, սուվերենության, անկախության փոխադարձ ճանաչման վրա: «Բոլոր մնացյալ հարցերը պետք է բխեն և կարող են լուծում ստանալ այս խոսույթի շրջանակներում, այդ թվում և ենթակառուցվածքների և մնացած բոլոր բխող հարցերը»,- նշեց ԱԳ նախարարը:

Նա նաև ավելացրեց, որ Հայաստանի Հանրապետությունը բոլոր հասու և սահմանված միջոցներով հետամուտ է լինելու նաև ԼՂ բնակչության իրավունքների պաշտպանությանը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.