news.am: Եվրամիությունը Արցախում Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո Հայաստանին կհատկացնի ավելի քան 25 մլն եվրո օգնություն։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Գրանադա այցելելով, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթաժողովին։
«Մենք հատկացրել ենք 5,2 մլն եվրո։ Ես այսօր Հայաստանի վարչապետ [Նիկոլ Փաշինյանին] կասեմ, որ երջանիկ ենք, որ կարող ենք կրկնապատկել այդ գումարը՝ հասցնելով 10,2 մլն եվրոյի։ Եվ որ մենք եւս 15 մլն եվրո կտանք Հայաստանի բյուջեի համար»,- ասել է նա։
Եվրահանձնաժողովի նախագահը հայտնել է, որ Գրանադայում կհանդիպի Փաշինյանի հետ եւ կքննարկի Հայաստանին աջակցության հարցը։