ԵՄ-ն կշարունակի հավելյալ աջակցություն ցուցաբերել բոլոր անհրաժեշտ ուղղություններով. Տիգրան Խաչատրյան |1lurer.am|

1lurer.am: Հայաստանում է գտնվում ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչի գլխավորած պատվիրակությունը: Կառավարությունում քննարկումից հետո ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և Յանեզ Լենարչիչը հանդես եկան հայտարարությամբ:

«Հանձնակատարի հետ խոսել ենք այն հիմնական խնդիրներ շուրջ, որոնք առաջացել են Ադրբեջանի կողմից շարունակական ուժի կիրառման և հայատյաց քաղաքականության իրագործման արդյունքում ԼՂ-ից բռնի տեղահանվածների հումանիտար աջակցության առնչությամբ»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

Փոխվարչապետը նաև տեղեկացրեց, որ խոսել են նաև տեղահանված և Հայաստանում ապաստան գտած ավելի քան 100 հազար հայրենակիցների հրատապ կարիքների գնահատումից, այդ թվում՝ առողջապահական, սոցիալական, հոգեբանական, ֆինանսական հարցերի շուրջ:

«ՀՀ Կառավարությունը բարձր է գնահատում այն արագ արձագանքը, որ ԵՄ-ն և նրա անդամ պետությունները ցուցաբերել և շարունակում են ցուցաբերել տեղահանված մեր հայրենակիցների առաջնահերթ կարիքների հասցեագրման ուղղությամբ:

Հանձնակատարի հետ կարևորել ենք հումանիտար բնույթի լայնածավալ անելիքների վերաբերյալ ՀՀ Կառավարության և ԵՄ-ի կողմից գործադրվող ջանքերը համաձայնեցնելու, ստացվող հումանիտար աջակցությունը բռնի տեղահանվածների կարիքներին ուղղելու հարցում համագործակցության միասնական հարթակի ձևավորման և այդ ձևաչափով մեր գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու հարցերը»,- ասաց նա:

Տիգրան Խաչատրյանը նաև ասաց, որ որպես առաջնահերթ գերակայություն՝ առանձնացվել է բռնի տեղահանվածների կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքների գնահատման կարևորությունը:

«Քննարկման ընթացքում եկել ենք այն համաձայնության, որ ԵՄ-ն կշարունակի ավելացված աջակցություն ցուցաբերել բոլոր անհրաժեշտ ուղղություններով՝ հաշվի առնելով այն մեծ փորձառությունը, որն ունի ճգնաժամային կառավարման հարցերում:

Համոզվածություն ենք հայտնում, որ ԵՄ-ի կողմից ցուցաբերված աջակցությունն էապես կնպաստի նրան, որ ՀՀ Կառավարության կողմից իրականացվող ծրագրերն առավելագույն արդյունավետությամբ լուծեն բռնի տեղահանված մեր հայրենակիցների առաջնահերթ կարիքները»,- ասաց փոխվարչապետը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.