ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամփոփիչ ասուլիսը․ ուղիղ

Մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը: Ինչպես երեկ իր «ֆեյսբուք»-ի էջում գրել էր վարչապետը, նա կներկայացնի 100 փաստ նոր Հայաստանի մասին՝  արձանագրելով այն մասշտաբային փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել մեր երկրում:

Նշենք, որ այսօր՝ մայիսի 8-ին, լրանում է Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ ընտրվելու մեկ տարին։

Նախորդ տարի նույն օրը Ազգային ժողովի հատուկ նիստում Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Խորհրդարանի 1/3-ի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրված Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեց 59 և դեմ՝ 42 պատգամավոր: 

Ավելի վաղ՝ մայիսի 1-ին, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարը խորհրդարանում չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:

Այս իրադարձությունը հաջորդեց ՀՀ ողջ տարածքում ընթացող բողոքի ցույցերին՝ ընդդեմ  Սերժ Սարգսյանի վարչապետության, ով ԱԺ նիստում ընտրվեց ՀՀ վարչապետ, իսկ ապրիլի 23-ին հրաժարական ներկայացրեց։ 

Նշենք նաև, որ պաշտոնավարման այս ընթացքում Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելու նպատակով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Through fair elections you’ve got strong mandate of people to continue democratic reforms” – Lithuanian PM to Pashinyan |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է 139-րդ սաղմոսով |youtube.com|

Այսօր մենք հիշում ենք Սումգայիթի կոտորածի զոհերին․ Նիկոլ Փաշինյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.