1lurer.am: ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը տեղեկացրել է, որ այսուհետ Հայաստանը մշտական դիվանագիտական ներկայություն կունենա Լյուքսեմբուրգում:
«Ուրախ եմ հայտարարել Լյուքսեմբուրգում Հայաստանի մշտական դիվանագիտական ներկայության մասին։ Այսօրվանից Բելգիայում և Եվրամիությունում ՀՀ ներկայացուցչության դիվանագետներից մեկը մշտապես կլինի Լյուքսեմբուրգում՝ նպաստելու Հայաստան- Լյուքսեմբուրգ գործընկերության հետագա ընդլայնմանը»,- նշել է Բադալյանը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում: