tert.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին չի զարմացնում ՀՀ-ում արտահանման ու ներկրման ծավալների կրճատումը։ Նա լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ ինքը դեռևս նախորդ տարի է խոսել այս մասին։
«Թեղուտի հանքավայրը փակվելու հիմքով է արտահանման թվերն ակնում ապրել։ Սա անվանում եմ տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց։ Փոխարենն այս տարի աճել է կոնյակի արտահանումը: Անցած տարի աճել է պատրաստի արտադրանքի արտահանումը, գյուղմթերքի արտահանումը։ Հույս ունենք՝ այս տարի մշակված գյուղմթերքի արտահանումը կաճի»,- ասաց նա։
«Տեսանյութեր կան, որ ժամանակին Ռոբերտ Քոչարյանն այս հյուրանոցի բացումն անվանում էր օտարերկրյա ներդրում, հայտարարում էր, թե օտարերկրացիները գալիս են ու ներդրում են անում։ Հետո պարզվեց, որ օտարերկրացին մաքսային ծառայության պետ Արսեն Ավետիսյան էր, բայց չէ՞ որ սա մեր վիճակագրության մեջ հստակ ներկայացվում էր։ Կներեք, բայց ՀՀ-ում ի՞նչ օտարերկրյա ներդրում գիտեիք՝ բացի հանքարդյունաբերության ոլորտից ու 1-2 նախագծից։ «Օրանժն» էր, այն էլ գնաց»,- շարունակեց վարչապետը։
Ինչ վերաբերում է ներդրումների կրճատմանը, Փաշինյանը պարզաբանեց, որ դա պայմանավորված է «Լիդիան Արմենիա» ընկերության խնդիրներով:
«Բավական է լինել հանքարդյունաբերության վրա հիմնված պետություն»,- շարունակեց Նիկոլ Փաշինյանը։