Փաշինյանը չի պատրաստվում հակաքարոզչության եւ դրա ֆինանսական հոսքերի «դեմն առնել»

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողը ՀՀ վարչապետին հարց ուղղեց նախկին իշխանության կողմից ներկաների դեմ ուղղված հակաքարոզչության եւ դրա համար հատկացվող ֆինասական հոսքերի մասին՝ մասնավորպես հետաքրքրվելով՝ արդյոք Փաշինյանը չի՞ պատրաստվում այդ հակաքարոզչության եւ ֆինանսական հոսքերի «դեմն առնել»։

Փաշինյանը միանշանակ պատասխանեց՝ ոչ․

«Ոչ, իհարկե ոչ, որովհետեւ ժողովրդավարության ամենակարեւոր կոմպոնենտն էդ է, որ ՀՀ քաղաքացիները կարող են արտահայտել իրենց կարծիքը։ Ես բացարձակ չեմ պատրաստվում պաշտպանվել այդ քննադատություններից՝ բառիս ձեզ հայտնի իմաստով։ Թող լսի ՀՀ քաղաքացին բոլոր էդ քննադատույթունները»։

Փաշինյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից մի դրվագ հիշեց, երբ մտնում էր բակեր եւ մարդկանց ասում, որ իր քաղաքական ամբողջ գործունեությունը մարդկանց աչքի առաջ է, եւ քաղաքացիները թող դատեն․

«Շատ լավ է, որ էդ բոլոր քննադատությունները կան։ ՀՀ քաղաքացիներին էլի կոչ եմ անում, եթե ՀՀ քաղաքացին ինձ չի պաշտպանելու էդ քննադատություններից իր դիրքորոշման առումով, ես ինչի՞ պետք է պաշտպանվեմ, որ պահեմ վարչապետի պաշտոնը՞։ Ինձ պետք չի պահել էդ պաշտոնը բացարձակապես։ Ես էստեղ որպես քաղաքացու ներկայացուցիչ եմ, քաղաքացին թող դատի։ Ֆինանսական միջոցներն էլ՝ ծախսում են, թող ծախսեն։ Մենք բոլոր առումներով՝ խոսքի, մամուլի ազատության առումով, բոլոր առումներով պետք է լինենք աշխարհի առաջատար երկիրը, ե՛ւ օերնքի գերակայության, ե՛ւ թափանցիկության, ե՛ւ կոռուպցիայի դեմ պայքարում, մենք էս աշխարհում պետք է լինենք օրինակելի երկիր»,-ասաց Փաշինյանը՝ նելով, որ այս մեկ տարվա ընթացքում մեր պետական եւ ազգային ամբիցիաները ոչ թե նվազել են, այլ կրկնապատկվել եւ եռապատկվել են։

Բայց Փաշինյանը ընդգծեց, որ երբեք թույլ չի տա, որ իր, իր ընտանիքի հետ սուտ լուրեր կապվեն․

«Հին քաղաքական կուլտուրա կա, չէ՞։ Եթե նկատել եք՝ ես շատ բաների արձագանքում եմ, եւ ասում են էդ բաներին ինչի՞ եք արձագանքում․ շատ պարզ պատճառով․ որովհետեւ ինձ համար կարեւոր է ճշմարտությունը, ինձ համար կարեւոր է, որ ՀՀ քաղաքացին իմանա ճշմարտությունը, եւ իմ սկզբունքը միշտ դա է եղել։ Ոչ մի լուր, բամբասանք անարձագանք չի մնալու։ Կարող է թողնենք կուտակվի, ոչ թե ամեն օր արձագանքենք, իքս պահի ասենք։ Եղել է վեց ամիս չեմ արձագանքել, հետո ամեն ինչ դրել եմ իր տեղը»,-եզրափակեց վարչապետը՝ կրկին շեշտելով, որ այդ քննադատությունների կամ հակաքարոզչության դեմ չի պատրաստվում պայքարել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Through fair elections you’ve got strong mandate of people to continue democratic reforms” – Lithuanian PM to Pashinyan |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է 139-րդ սաղմոսով |youtube.com|

Այսօր մենք հիշում ենք Սումգայիթի կոտորածի զոհերին․ Նիկոլ Փաշինյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.