Ով ում դեմ ուզում է պայքարի. Փաշինյանը՝ Քոչարյանի նոր իշխանությունների դեմ պայքարելու հայտարարության մասին |news.am|

news.am: Ռոբերտ Քոչարյանն ում է ուզում միանալ, թող միանա։ Այդ մասին այսօր՝ մայիսի 8–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերը, որ նա միանում է նոր իշխանությունների դեմ պայքարին եւ պատասխանելով հարցին, արդոք կապ չի տեսնում այդ հայտարարության եւ օրերս Արցախում ՀՅԴ–ի նախաձեռնությամբ անցկացվող ֆորումի հետ։

«Կապ կա, թե չկա, ես չգիտեմ։ Պետք է նայեմ, որ տեսնեմ, կամ չտեսնեմ։ Կապ կա, թե չկա, դա ոչ մի բան չի փոխում։ Գիտեք, մարդիկ կան, որ չեն հասկանում Հայաստանում ինչ է տեղի ունեցել, եւ ինչ է տեղի ունենում, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ ուրիշ մարդիկ։ Նախորդ կառավարության ոչ մի ներկայացուցիչ ՀՀ–ում այլեւս երբեք իշխանություն չի լինելու։ Երբեք։ Չի լինելու նաեւ ընդդիմություն 90 եւ ավել տոկոս հավանականությամբ. Հանրապետական կուսակցությունը համարում եմ, որ կասեցաված է, նույնիսկ փակված է»,– ասաց Փաշինյանը։

Հարցին, իսկ ՀՅԴ—ն, վարչապետն ասաց. «Դե դաշնակցությունը, դաշնակցությունը ավանդական կուսակցություն է, ես հարգանքով եմ վերաբերվում դաշնակցությանը, չնայած բոլորս էլ գիտենք այն պռոբլեբմները, որոնք նախկինում եղել են։ Բայց այդ հայտարարությունները… ում դեմ են պայքարելո՞ւ։ Իշխանությունը ժողովուրդն է, իրենք չեն հասկանում՝ ինչ է փոխվել Հայաստանում։ Ես չգիտեմ՝ իշխանության համար ով է պայքարելու, բայց ես իմ իշխանությունը պահպանելու համար չեմ պայքարելու։ Ով ում դեմ ուզում է պայքարի։ Ժողովուրդը որոշել է, որ ես վարչապետն եմ, ես վարչապետն եմ, ժողովուրդը կորոշի, որ ես վարչապետը չեմ, ես վարչապետ չեմ։ Իրենք ապրում են վիրտուալ աշխարհում, իրենց թվում է, որ կյանքը պարփակվում է զրահապատ մեքենաներում, որով հիմա ես եմ երթեւեկում»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Through fair elections you’ve got strong mandate of people to continue democratic reforms” – Lithuanian PM to Pashinyan |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է 139-րդ սաղմոսով |youtube.com|

Այսօր մենք հիշում ենք Սումգայիթի կոտորածի զոհերին․ Նիկոլ Փաշինյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.