aysor.am: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ Հոկտեմբերի մեկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կժամանի Հայաստան։
Նա նշեց, որ ՌԴ նախագահից բացի, ԵԱՏՄ անդամ երկրների այլ ղեկավարներ նույնպես կայցելեն Հայաստան։
«Եվ ոչ միայն ՌԴ նախագահը, այլև ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանում տեղի կունենա ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստ, ինչը շատ կարևոր է Հայաստանի համար։
«Շատ հաճելի առիթ է մեր գործընկերներին տեսնել Երևանում»,- նշեց ՀՀ վարչապետը։