Ներում-բեկում չի լինելու․ վարչապետը Հայաստանում դեռևս կոռուպցիոն դրսևորումներ է տեսնում |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորը մտահոգված է այն տեղեկություններով, որ ամենատարբեր տեղերում, ամենատարբեր մակարդակներում կաշառքներով, կոռուպցիոն եղանակներով դեռևս հնարավոր է տարբեր հարցեր լուծել։ 

Փաշինյանն այդ մասին խոսել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ։

Վարչապետը վերահաստատեց և առանձնահատուկ ընդգծեց կառավարության քաղաքական կամքը, որ որևէ ճգնաժամ, որևէ ցնցում, որևէ դժվարություն չի կարող հակակոռուպցիոն պայքարը որևէ կերպ թուլացնել։

«Սա, ինչպես նկատեցիք, ազգային անվտանգության, պետության շահերի հարց է։ Նաև վերջերս Հակակոռուպցիոն կոմիտեում և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ունեցած քննարկումների ժամանակ ընդգծել եմ հետևյալը՝ այսօր կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի Հանրապետությունում նույնքան կարևոր է, նույնքան հրատապ է, ինչքան 2018 կամ 2019 թվականին։ Մենք խորապես մտահոգված ենք այն ընկալմամբ, որ Հայաստանի Հանրապետությունում տարբեր տեղերում հնարավոր է փողով, կաշառքով տարբեր հարցեր լուծել։

Եկեք պայմանավորվենք, որ այստեղ, ինչպես և նախկինում, ինչպես ժողովրդական լեզվով ասվում է՝ ներում-բեկում չի լինելու։ Որևէ նմանատիպ դեպք՝ անկախ նրանից, թե դա տեղի կունենա նախկին, ներկա իշխանությունների օղակի կողմից, պետք է արժանանա ուժեղ, հատուկ և, իհարկե, օրինական գնահատականի»,- ընդգծեց Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.