Հայաստանի կառավարությունը 2023-ին սպասում է առնվազն 7 տոկոս տնտեսական աճ․ վարչապետ |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի կառավարությունը 2023 թվականին սպասում է առնվազն 7 տոկոս տնտեսական աճ, գնաճի միջավայրը կայուն է, Ազգային ժողովում, 2024 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր կարևորագույն ձեռքումներից մեկը սպառնալիքների և անվտանգային մարտահրավերների միջավայրում մեր մակրոտնտեսական կայունությունն է, որը մենք կարողացանք պահպանել ակնհայտորեն և՛ պատերազմի, և՛ ներքաղաքական անկայունությունների, և՛ համավարակի ընթացքում, և Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի միջավայրում արդեն երկրորդ տարին անընդմեջ. մենք այս տարի սպասում ենք առնվազն 7 տոկոս տնտեսական աճ», – ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ գնաճի միջավայրը կայուն է և առաջին 9 ամիսների արդյունքներով գնաճի ցուցանիշը 2,8 տոկոս է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.