2024-ի բյուջեի եկամտային մասով ՀՀ բյուջեն 2018-ի համեմատ ավելի քան կրկնապատկվում է. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ 2024 թվականի պետբյուջեի ֆինանսական ցուցանիշներին:

«2024-ի բյուջեի եկամտային մասով Հայաստանի Հանրապետության բյուջեն 2018-ի համեմատ ավելի քան կրկնապատկվում է: Ուզում եմ արձանագրել, որ 2024-ին պլանավորվող բյուջեի եկամտային մասը 1 տրիլիոն 367 միլիարդ 800 միլիոն դրամով կամ 105 տոկոսով ավելին է, քան 2018-ի պլանավորված բյուջեն:

Ավելին ասեմ՝ ավելացող մասը 60 միլիարդ դրամով ավելին է, քան 2018 թվականին նախատեսված ամբողջ բյուջեն»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ էական ավելացումներ կան մի շարք առանցքային ուղղություններով, մասնավորապես՝ կրթության մասով: Կառավարության հատկացումներն այս մասով 2018-ի համեմատ աճում են 130 տոկոսով, այսինքն՝ ավելի քան կրկնապատկվում են: 2024-ին ավելացող մասը կրթության ավելացող հատկացումների 165 միլիարդ դրամ է, միայն ավելացող մասը, ինչը 2018-ին հատկացված բյուջեից մոտավորապես 37 միլիարդ դրամով ավելի է»,- ասաց վարչապետը: 

Փաշինյանը նաև հիշեցրեց, որ կրթության ոլորտում մեկնարկել է 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցելու ծրագիրը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.