Նախագահի աշխատակազմի բյուջեն կաճի ավելի քան 3 միլիոն դրամով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի նախագահի աշխատակազմի համար 2024 թվականի պետական բյուջեի նախագծով հատկացվել է 1 միլիարդ 771 միլիոն 663 հազար դրամ, ինչը 3 միլիոն 34 հազար դրամով ավելի է 2023 թվականի համեմատ։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը։

«Նախագահի աշխատակազմի կանոնադրական լիազորությունների իրականացման համար 2 միջոցառումներով 1 ծրագրի համար 2024 թվականի համար ներկայացրել է 1 միլիարդ 771 միլիոն 663 հազար դրամի բյուջետային հայտ 2023 թվականի 1 միլիարդ 686 միլիոն 361 հազար դրամի փոխարեն։ Տարբերությունը կազմում է 3 միլիոն 34 հազար դրամ, որը պայմանավորված է քաղաքացիական ծառայողների աշխատանքային ստաժի հետ կապված աշխատավարձի բնականոն աճով և աշխատակազմի համար նոր ցանցային սարքավորումների և հեռահաղորդակցության համակարգի ձեռքբերմամբ։ Հին համակարգը շահագործվում է ավելի քան 25 տարի, տեխնիկապես մաշված վիճակում է և աշխատում է անընդհատ խափանումներով, իսկ վերանորոգման ծախսերը բացարձակապես անարդյունավետ կլինեն։ Նոր ցանցային սարքավորումների և հեռահաղորդակցման համակարգի շնորհիվ կբարձրանա նախագահի աշխատակազմի գործունեության, ինչպես նաև պետական մարմինների, քաղաքացիների ու լրատվամիջոցների հետ փոխգործակցության որակն ու արդյունավետությունը»,- նշեց Պողոսյանը։

Նրա խոսքով՝ 2024 թվականի աշխատակազմի համար նախատեսված բյուջեի շուրջ 95,16 տոկոս նախատեսված է հանրապետության նախագահի գործունեության և ներկայացուցչականության ապահովման միջոցառման համար, իսկ 4,84 տոկոսը՝ նախագահի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավման համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.