armtimes.com: ՄԱԿ-ի ութ խաղաղապահ վիրավորվել է, երբ նրանց զրահամեքենան պայթել է Մալիի արևելյան Գաո քաղաքի ճանապարհին։ Այս մասին հաղորդվում է ՄԱԿ-ի բազմամասնագիտական ինտեգրված կայունացման առաքելության «X»-ի միկրոբլոգում:
«Մեր ավտոշարասյան զրահամեքենան պայթեցվել է Գաո գնալու ճանապարհին: Ութ խաղաղապահ վիրավորվել է, բոլորը տարհանվել են Գաո: Սա արդեն երրորդ հարձակումն է ավտոշարասյան վրա ինքնաշեն պայթուցիկ սարքի միջոցով հոկտեմբերի 31-ին մեկնելուց հետո»,-ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԿ-ի խաղաղապահները լքել են Մալիի հյուսիս-արևելքում գտնվող Կիդալ, Տեսալիտ և Ագելոկ քաղաքների բազաները։