Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ժամանել է Կիև |hetq.am|

hetq.am: Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ժամանել է Կիև։ Այդ մասին տելեգրամյան իր ալիքում հայտարարել է Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։

Նրա խոսքով՝ սպասվում է եվրոպացի պաշտոնյայի ելույթը Ուկրաինայի խորհրդարանում։

Կիևում ակնկալում են ԵՄ ղեկավարից «դրական ազդանշան» ստանալ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու մասին: Ուրբաթ Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտարարել էր, որ Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը Կիև կժամանի «Ուկրաինայի համար դրական նորություններով»՝ կապված ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկի հետ:

Միևնույն ժամանակ «Страна» պարբերականը, հղում անելով Ուկրաինայի կառավարության իր աղբյուրին, հայտնել է, որ այցի ընթացքում ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու մասին հայտարարություններ չեն արվի: Պարբերականի աղբյուրի տեղեկություններով՝ այդ մասին խոսելը դեռ վաղ է. նախ պետք է դրական գնահատական տրվի Ուկրաինային ԵՄ առաջարկների կատարողականին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.