factor.am: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև բանակցությունները նախատեսված են երկուշաբթի օրը՝ Անկարայում. հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։
«Նոյեմբերի 5-6-ը մեր երկիր կայցելի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Ակնկալվում է, որ նա Ֆիդանի հետ կքննարկի Գազայի հատվածում տիրող իրավիճակը, տարածաշրջանային խնդիրները, տեղի կունենա մտքերի փոխանակում երկկողմ հարաբերությունների վերաբերյալ»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ մամուլի հաղորդագրության մեջ։