Մահմուդ Աբասը Էնթոնի Բլինքենին հայտնել է Գազայի հատվածում զինադադար հաստատելու անհրաժեշտության մասին |1lurer.am|

1lurer.am: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Պաղեստինի վարչական կենտրոն Ռամալլա քաղաքում, հայտնել է Գազայի հատվածում անհապաղ զինադադարի անհրաժեշտության մասին, տեղեկացմում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Պաղեստինի առաջնորդի մամուլի քարտուղար Նաբիլ Աբու Ռուդեյնային։

«Աբասը Բլինքենին ասել է անհապաղ հրադադարի և Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի անհրաժեշտության մասին», – Աբու Ռուդեյնայի խոսքերն է մեջբերել Al Hadath հեռուստաալիքը:

ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին «հաստատել է իր հանձնառությունը Գազայի հատվածում մարդասիրական օգնություն տրամադրելու և կենսապահովման ծառայությունների վերսկսմանը»։ Նա նաև ընդգծել է, որ «Վաշինգտոնը մերժում է պաղեստինցիների բռնի տեղահանումը» և «հանձնառու է սեփական պետության համար պաղեստինցիների ձգտումներին հասնելու ջանքերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» սողացող օրակարգն ու Հայաստանի հերքումները

Կարծում եմ՝ կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով. Էնթոնի Բլինքեն

Չավուշօղլու-Բլինքեն հեռախոսազրույցի թեման կրկին եղել է ռուս-ուկրաինական լարվածությունը |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.