Խորհրդարանը նախապատրաստվում է Երևանում կայանալիք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին

Մեկնարկել են Երևանում կայանալիք Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հայտնում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։

«Մի քանի օրից Երևանը կդառնա Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր հարթակ:

Հայաստան կժամանի շուրջ 50 երկրի 300 պատվիրակ: Հյուրընկալող կողմն Ազգային ժողովն է:

Նոյեմբերի 18-20-ը կկայանա ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը, որը վեհաժողովի հիմնական նստաշրջաններից է: Մեր երկրի ԱԺ-ն դեռ ամռանն էր հայտ ներկայացրել և պատրաստակամություն հայտնել Հայաստանում հյուրընկալելու վեհաժողովի աշնանային նստաշրջանի պատվիրակներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.